«Ժառանգությունը» նոր վարչություն կընտրի

Այդ մասին ասել է կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը

Մարտի 30-ին տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Արմեն Մարտիրոսյանը համագումարին չի մասնակցի, քանի որ արտերկրում է։

Այդ մասին ասել է կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը, տեղեկացնում է a1plus–ը։

Փոխնախագահի փոխանցմամբ՝ համագումարի օրակարգը ներառելու է կուսակցության երկու տարվա կատարած աշխատանքի վերաբերյալ զեկույցը, քննարկումներ, ելույթներ, ինչպես նաև վարչության նոր կազմի ընտրություն։