Եթե դուք հստակ որոշել եք, որ ժամանակն է ինքներդ ձեզնով զբաղվելու, նիհարելու ու ավելի երիտասարդ տեսք ունենալու համար, ապա դա նշանակում է, որ դուք պետք է այդ հարցին մոտենաք ամենայն լրջությամբ։
Գործնականում ձեր կյանքն այնպես կփոխվի, որ՝
- դուք ստիպված կլինեք հաճախ կերակուր պատրաստել՝ հետևելով կանոններին
- դուք ստիպված կլինեք հոգ տանել սառնարանի մթերքների զինանոցի մասին
- ձեզ կատեգորիկ արգելված է ոտքի վրա սնվել ու, առավել ևս՝ ֆասթ-ֆուդ ուտել
- ձեր կյանքի ոճն այժմ հիմնված է առողջ սննդի վրա
Եվ հիշեք կարևոր մի բան՝ պետք չէ անընդհատ հետևել դիետաներին, որ նիհարեք, պարզապես պետք է խստորեն հետևել առողջ սննդակարգին։
Մի վախեցեք ու մի մտածեք, որ դա շատ բարդ բան է։ Այս բոլոր կանոնները չափազանց պարզ են, և, եթե դրանք ձեզ մոտ սովորություն դառնան, ապա ամեն բան պարզապես հիանալի կլինի։
Եվ այսպես, մի քանի կանոններ, որոնք օգնում են առանց դիետաների արդյունավետ նիհարել։
1. Կիտրոնաջրի օգտակարության մասին բազմիցս է գրվել։ Եթե դուք ստամոքսի հետ կապված խնդիրներ չունեք, ապա առավոտյան քաղցած փորին խմեք մեկ բաժակ տաք ջուր՝ մեկ թեյի գդալ կիտրոնի հյութով։ Սովորություն դարձրեք նաև ջուր խմել ուտելուց 40 րոպե առաջ ու ջուր մի խմեք ուտելուց հետո առնվազն մեկ ժամ։
2. Նախաճաշեք միևնույն ժամին, ճիշտ կլինի՝ ժամը 8:00-9:00-ի սահմաններում։
3. Կատարյալ նախաճաշի օրինակ է ջրով եփված վարսակի շիլան։ Դուք կարող եք վարսակը եփել կամ վարսակի փաթիլների վրա եռացրած ջուր լցնել։ Վարսակը համադրեք մրգերի, ընկուզեղենի, դարչինի ու մեղրի հետ։ Այս ճաշատեսակը ձեզ էներգիա կտա, ուժեր, ինչպես նաև՝ եղունգների, մազերի ու մաշկի համար օգտակար բազմաթիվ նյութեր։
4. Միջանկյալ թեթև սնունդ 10:30-11:30-ի սահմաններում։
5. Թարմ կամ ջեռոցում եփած խնձոր՝ մեղրով ու դարչինով, մի քիչ անյուղ կաթնաշոռ կամ բնական յոգուրտ։
6. Ճաշը մի հետաձգեք։ Ճաշի ժամը 12:00-13:30-ն է։
7. Որպես առաջին կերակրատեսակ՝ դուք կարող եք ուտել թեթև բանջարեղենային ապուր՝ առանց նախապես սոխը յուղի մեջ տապակելու։ Ճաշին կարելի է ուտել բարդ ածխաջրեր պարունակող մթերքներ, ցորենի պինդ տեսակների ալյուրից պատրաստված մակարոնեղեն՝ բանջարեղենի հետ, հավի կրծքամսով հնդկաձավար, հնդկահավի միս, ջեռոցում եփած կամ շոգեխաշած բանջարեղեն։ Չի կարելի ուտել տապակած մթերքներ, և պետք է գրեթե բացառել աղը։
8. Կեսօրվա ճաշը՝ ժամը 14:00-16:00։ Կարելի է ուտել մրգային աղցան ու թեթև թխվածքաբլիթ, կամ եփած ձու՝ ցորենի պինդ տեսակների ալյուրից պատրաստված հացով ու կարագով։ Այո, հենց սերուցքային կարագով։ Եթե դուք ուզում եք առողջ ու գեղեցիկ լինել, ապա չի կարելի սննդակարգից ամբողջովին բացառել ճարպերը։ Չմոռանաք ջուր խմել ճաշից մեկ ժամ անց։
9. Ընթրիքը՝ ձեր հայեցողությամբ, բայց թեթև։ Ավելի լավ է ընթրել ժամը 17:30-19:00-ի սահմաններում։ Այստեղ մենք պետք է խոսենք այն տարածված առասպելի մասին, որ 18:00-ից հետո ուտել չի կարելի։ Ժամանակակից կենսակերպը մեզ հիմնականում թույլ չի տալիս դա անել, որովհետև եթե 18:00-ից հետո չուտես, պետք է 21:00-ին արդեն քնես։ Շատ ավելի վտանգավոր է քաղցած մնալը, քանի որ դա վնասում է ստամոքսին ու նյարդային համակարգին ու կարող է օրգանիզմին ահազանգել «պահուստներ հավաքել»։
10. Եթե օրվա ընթացքում ֆիզիկական վարժություններ կատարելու համար ժամանակ չկա, ապա ընթրիքից մեկ ժամ անց ճիշտ ժամանակն է թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության համար։ Կարելի է պարզապես քայլել, հեծանիվ վարել կամ լողավազան գնալ։
11. Մարզումներից հետո օգտակար է խմել կաթնային սմուզի։ Կաթը խառնեք խնձորի կամ այլ մրգերի հետ, օրինակ՝ բանանի, մորու, հապալասի։ Այդպիսի տնական ընտանիքը նպաստում է մկանային զանգվածի գոյացմանը ու ճարպերի այրմանը։
12. Իսկ ահա այն կանոնը, որ սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 2 ժամ առաջ, պետք է խստիվ պահպանել։
Եթե սա ձեզ բարդ ու դժվար իրագործելի կթվա, ամեն դեպքում փորձեք դիմանալ 1-2 ամիս։ Դա ցանկացած պարագայում շատ ավելի հեշտ է, քան դիետայի հետևելը։ Եվ դուք կհամոզվեք, որ 1-2 շաբաթ անց դուք արդեն չեք ցանկանա ձեր սննդակարգի մեջ որևէ բան փոխել։
Գլխավորն այն է, որ այլևս քաշ չեք հավաքի։ Եվ ձեր լավ ինքնազգացողությունն ապահովված է։
0Comments