Պաշտոնյաները սեփականաշնորհել էին Մեղրիի ազատ տնտեսական գոտու շուրջ հողերը

Վարչապետը բացահայտումներ է անում

Հայաստանում գործնական քայլեր են իրականցվելու օտարված հողերը վերադարձնելու ուղղությամբ, որոնք չեն օգտագործվում։Չնայած Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին լայն լուսաբանմանը, ես այնտեղ այցի ժամանակ հասկացել եմ, որ այդ գոտին չունի տարածք, որտեղ հնարավոր է գործունեություն ծավալել։ Նորվեգացի լրագրողի հարցին պատասխանելիս այս մասին այսօրվա ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարզվեց, որ մի շարք ձեզ հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շուրջ եղած ամբողջ հողերը սեփականաշնորհել են՝ որպես կառավարության ներկայացուցիչ իմանալով, որ այդտեղ այդպիսի նախագիծ է իրականացվելու։ Ընդ որում՝ սեփականաշնորհել են ծիծաղելի գներով:

Առաջին քայլը, որ արել են, վաղը լրատվամիջոցներում ու սոցցանցերում քննադատության պատճառ կդառնա. առաջին բանը՝ ուղղակի լուր ուղարկեցինք, ասացինք՝ էս չի կարող սենց լինել, ուղղակի եկեք, կամավոր վերադարձրեք էդ հողերը պետությանը, խնդրեցինք քաղաքավարի։ Եվ նրանք մերժեցին։ Շատ լավ, մենք ասացինք, ուրեմն ավելի մանրամասն կծանոթանանք էդ գործարքների հետ»,- ասաց Փաշինյանը։