Ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 12 հարց: Նիստի ընթացքում քննարկվելու են Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության և հարցերը:
Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևանի ավագանին նաև առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն անվանակոչել Եվրոպայի հրապարակ:
Երևան քաղաքում նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով պետական սեփականություն հանդիսացող 0.471հա, 20.738հա և 3.211հա մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունները «անտառային» հողերի կատեգորիայից փոխադրվելու են «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի կատեգորիա:
Ընթանում է Երևանի ավագանու նիստը. Ուղիղ | Live | Прямая трансляция
Օրակարգում ընդգրկված է 12 հարց
0Comments