ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկատվություն է հրապարակել 30.03.2025թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկության մասնակիցների վերաբերյալ (նախնական)` ըստ համայնքների և ըստ տեղամասերի։
Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը:
Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը (նախնական տվյալներ):
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը (նախնական տվյալներ):
0Comments