«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` Նիկոլ Փաշինյանը Մյունխենից վերադարձել է մռայլված:
Հիշեցնենք, որ նա մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, ապա համաժողովի շրջանակում երկկողմ մի շարք հանդիպումներ ունեցել: Ըստ էության, հանդիպումները, իսկ ավելի ճիշտ՝ Մյունխենի ընդհանուր մթնոլորտը նրան ցույց են տվել, որ իր նախկին հենարան Արեւմուտքն էլ առաջվանը չէ՝ կիսված եւ եվրոպական մասում՝ ծայրահեղ մտամոլոր:
Ավելին՝ նրանք առանց աչք թարթելու, կդարձնեն Նիկոլին «Զելենսկի-2»՝ թողնելով բախտի քմահաճույքին: Նրան, որպես փրկօղակ, մտերիմները ոչ ուղղակի ակնարկներ են արել, որ լրջորեն պետք է վերանայի վարած քաղաքականությունը, այդ թվում՝ կադրային:
Օրինակ, ձերբազատվելով բրիտանական հետախուզության՝ M-6-ի հարազատ կադրերից, այս շարքում առաջին հերթին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից՝ փորձելով դրանով ամերիկացիներին դուր գալ:
Սակայն Փաշինյանը չի շտապում՝ գիտակցելով, թե ինչպիսի կոմպրոմատներ իր առջեւ կարող է դնել նույն ինքը՝ ԱԽՔ-ը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
0Comments