Փորձել են թալանել «Մոսկվա սիթի» ընկերության տնօրենի տունը

Մանրամասներ
նգն ոստիկանություն

Դեկտեմբերի 8-ին բնակարանային գողության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 48-ամյա Ռաֆաել Մ-ն և հայտնել, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, անհայտ անձինք պարիսպը անցնելու միջոցով մուտք են գործել տան տարածք, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Ռաֆաել Մ-ն «Մոսկվա սիթի» ընկերության տնօրենն է։