«Դեմ եմ լիմոնադի թանկացմանը». Բողոքի ակցիա Կառավարության դիմաց

Գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում

Գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք բողոքում են, որ Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է մեծացնել հարկային բեռը, մասնավորապես, ակցիզային հարկը, որը կարող է հանգեցնել գազավորված ըմպելիքների գների մի քանի տասնյակ դրամով թանկացման:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Դեմ եմ լիմոնադի թանկացմանը», «Ես դառնում եմ գործազուրկ», «Ասպարտամը շաքար չէ, 0 կկալ է», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Խոշոր բիզնեսի կառավարություն», «Ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը» եւ այլն: