Թրամփին մեղադրել են իշխանությունը չարաշահելու մեջ

Նախագահի անառողջ հավակնություններով թելադրված նախագծերի համար արտակարգ դրություն հայտարարելը պարզապես ծիծաղելի է

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից սենատորը մեղադրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «իշխանությունը չարաշահելու մեջ, որը զարհուրելի է»: Այս մասին հաղորդում է Gazeta –ն՝ հղում կատարելով ABC News-ին:

Թրամփի հայտարարած արտակարգ դրությունը հրահրել է անխտիր բոլոր դեմոկրատների բացասական արձագանքը:

«Այդ իշխանության չարաշահումը զայրացնում է»,-գրել է Բուքերն իր թվիթերյան էջում:

Նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատները կոչ են անում Թրամփին անհապաղ չեղարկել Մեքսիկայի սահմանին արտակարգ դրությունը:

«Նախագահի անառողջ հավակնություններով թելադրված նախագծերի համար արտակարգ դրություն հայտարարելը պարզապես ծիծաղելի է»,-համարում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից սենատոր Քամալ Հարիսը: