Մարտի 8-ին ժամը 16:00-ի սահմաններում Շուշիի շրջանի բնակիչ, 21-ամյա Կ. Բ-ն վարելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 48 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մարտակերտի շրջանի բնակչուհի 20-ամյա Դ. Մ-ին:
Վրաերթի հետեւանքով Դ.Մ-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
0Comments