ԿԱՐԵՎՈՐ․ Իրանի գերագույն առաջնորդը զինվորականներին հրահանգել է Իսրայելին պատասխան պատրաստել

Մանրամասները՝ տեսանյութում
այաթոլլա խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին զինվորականներին հրահանգել է պատասխան պատրաստել «իր հայեցողությամբ»։ Այս մասին հայտնում է Մշո Աղջիկ տելեգրամ ալիքը։

Խամենեին ասել է, որ Իրանը պետք է «իր ձեռքը վերցնի նախաձեռնությունը» և թշնամուն ցույց տա իր ուժն ու վճռականությունը:

«Նրանք սխալ են թույլ տվել։ Նրանք Իրանի վերաբերյալ իրենց հաշվարկներում սխալվում են, նրանք չեն ճանաչում Իրանը, Իրանի երիտասարդությունը, իրանցի ժողովրդին, նրանք չեն կարողացել ճիշտ հասկանալ իրանցի ժողովրդի ուժը, հնարավորությունները, նախաձեռնողականությունն ու կամքը, մենք պետք է դա նրանց ցույց տանք»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իրանի նախագահը սպառնացել է «մտածված պատասխան» տալ Իսրայելի հարձակմանը։

Իրանը պատրաստ է «հավասարակշռված և մտածված» պատասխան տալ Իսրայելի հարձակմանը, այս մասին «X» սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։