Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Ակտիվ ցիկլոն է ներթափանցում

Մանրամասներ
եղանակ

ՇՄՆ «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը  հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 - 18 - ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: