Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլարը հայտարարել է, որ որոշ չվերթեր ամբողջ երկրում կդադարեցվեն տեղական ժամանակով ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ը, հայտնում է IRNA-ն:
Յազարլարը հայտնել է, որ թռիչքները կդադարեցվեն «շահագործման հետ կապված սահմանափակումների պատճառով»։
Նա ուղևորներին խորհուրդ է տվել նախքան օդանավակայան մեկնելը ճշտել թռիչքների ժամանակացույցը համապատասխան ավիաընկերությունների հետ և հաստատել իրենց ճամփորդական ծրագրերը:
0Comments