Ճարտարապետական «Օսկարը» ստացել է ճապոնական պոստմոդեռնիզմի դասականը

Պրիտցկերովյան մրցանակաբաշխության ժյուրին խոստովանում է, որ Իսոդզակիի ճարտարապետական ոճը դժվար է համակարգել

Աշխարհի ամենահեղինակավոր Պրիտցկերովյան  մրցանակը, որը տրվում է ճարտարապետությունում  ակնառու նվաճումների համար, այս տարի ստացել ճապոնացի Արատա Իսոդզակին։ rbc.ru -ի հաղորդմամբ, ժյուրիի կարծիքով, ճարտարապետ Իսոդզակին «առաջ է անցել ժամանակից և նպաստել Արևելքի ու Արևմուտքի երկխոսությանը»։

Պրիտցկերովյան մրցանակաբաշխության ժյուրին խոստովանում է, որ Իսոդզակիի ճարտարապետական ոճը դժվար է համակարգել և միանշանակ նկարագել, քանի որ տասնամյակների ընթացքում այն զգալիորեն փոխվել և զարգացրել է։ Ժյուրին գնահատել է նրա ներդրումը ճարտարապետության մեջ ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական մակարդակով։

Մրցանակաբաշխությունը և 100 հազար դոլարի չափի դրամական մրցանակի հանձնումը կայանալու է մայիսին  Վերսալում։

Արատա Իսոդզակին իր կեսդարյան կարիերայի ընթացքում ամբողջ աշխարհում նախագծել է ավելի քան 100 կառույց։