Աստիճանաբար կցրտի 2-4, որոշ մարզերում՝ 6-8 աստիճանով

Մանրամասներ
անձրև եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ։

Օդի ջերմաստիճան սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։