Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն. «Փաստ»

Մանրամասներ
Նիկոլ Փաշինյան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն վաղուց նորություն չէ, որ ներքաղաքական «հարցեր լուծելու» Նիկոլ Փաշինյանի մեթոդը առաջին հերթին «իրավականն» է: Հիմա էլ նա իր «ռեպերտուարի» մեջ է: Մի կողմից՝ նա ինտենսիվ պատրաստվում է ընտրությունների (հերթական, թե արտահերթ, կարևոր չէ), մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ սեպտեմբերի 22-ից մեկնարկելու է, այսպես կոչված, «թեժ աշունը»՝ առաջին հերթին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման միջոցով: Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ընդդիմության ու շարժման շարքերը հնարավորինս թուլացնել:

Դրա համար էլ նա նորից իրավապահ համակարգը լծել է գործի. օրինակները աչքի առջև են, հերթով նորից թվարկելն անիմաստ է: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար աթոռը պահելը դարձել է կենաց-մահու խնդիր: Նա, ըստ երևույթին, հասկանում է, որ իշխանափոխությունից հետո կարող են իր հետ վարվել այնպես, ինչպես ինքն է վարվել ընդդիմադիրների հետ անցած տարիներին՝ սկսյալ 2018 թվականից:

Ըստ այդմ, այդ մտավախությունից ելնելով, մեր տեղեկություններով, նա խնդիր ունի ամեն ինչ անել, որ իշխանության չգան այսօրվա տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչները: Փաշինյանի համար լավագույն ելքը կլինի, եթե իրեն փոխարինի որևէ նոր, այլընտրանքային ուժ, ընդհուպ՝ այնպիսին, որը ոչ մի կերպ կապված չի լինի այսօրվա «խաղացողների» հետ, և որը կառաջարկի հաշտության արդարադատության ճանապարհը:


 Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։