Եթե թուրքերը դրսևորեն քաղաքական կամք, ապա վաղն էլ կարող ենք լիովին կարգավորված հարաբերություններ ունենալ. Ռուբինյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Կա թյուր կարծիք, որ պատմական կնռճոտ անցյալն է պատճառը, որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն իրականում Հայաստանի բոլոր կառավարությունների համար պատմությունը չի եղել հարաբերությունները կարգավորելու ռազմավարության հիմքում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ նշեց Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:

«Հայաստանը միշտ բաց է եղել հարաբերությունները կարգավորելուն և սահմանները բացելուն։  Մենք հիմա էլ ենք պատրաստ։ Եթե մեր թուրք հարևանները դրսևորեն քաղաքական կամք, ապա մենք կարող ենք լիովին կարգավորված հարաբերություններ ունենալ վաղը։

Ինչ վերաբերում է հաղորդակցություններին, ապա Հարավային Կովկասը հայտնի է իր փակ սահմաններով։ Դա վերաբերում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, թե՛ Վրաստանին, թե՛ Թուրքիային և այլն։ Կարծում եմ հենց հիմա պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասը փակուղուց վերածելու խաչմերուկի, խաղաղության խաչմերուկի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հաղորդակցությունները չպետք է գերի դառնան աշխարհաքաղաքական մրցակցությանը, այլ որպես միջոց փոխելու բացասական դինամիկան և կառուցելու խաղաղություն և համագործակցություն»,- ասաց նա։