Մեծ Բրիտանիայի բնակիչը (անունը հասկանալի պատճառներով չի նշվում) դարձել է աշխարհում երկրորդ չափահաս մարդը, որին հաջողվել է լիարժեք բուժվել ՄԻԱՎ վարակից:
Ինչպես նշում է The Guardian-ը, բրիտանացին բուժվել է վարակի նկատմամբ դիմացկուն դոնորի ոսկրածուծի փոխպատվաստման շնորհիվ:
Բժիշկների պատմելով՝ մոտ երեք տարի առաջ իրականացվել է ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում, այնուհետև օգտագործվել են հակառետրովիրուսային դեղամիջոցներ:
Արդյունքում գերզգայուն թեստերը ցույց են տվել, որ տղամարդու օրգանիզմում ՄԻԱՎ վարակից հետք անգամ չի մնացել:
Նախկինում առաջին նման դեպքը գրանցվել էր Բեռլինում՝ 2007թ.: Ամերիկացի Թիմոտի Բրաունը նմանատիպ բուժում անցնելու արդյունքում բուժվել էր ՄԻԱՎ-ից ու առ այսօր առողջ է:
Ներկայում ամբողջ աշխարհում մոտ 37 մլն մարդ ՄԻԱՎ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունի: 1980-ական թվականներից ի վեր աշխարհում այս վարակների զոհ է դարձել մոտ 35 մլն մարդ:
Թիմոտի Բրաուն
0Comments