Պուտինի և Ալիևի քննարկման օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է․ Գագիկ Մելքոնյան

Մանրամասներ
գագիկ մելքոնյան

Մինչ պաշտոնական Երևանը լուռ է, «Քաղաքացիական պայմանագրից» միակ պատգամավորը, որ համաձայնեց արձագանքել Պուտինի հնչեցրած հայտարարությանը, թե Մոսկվան կողմերի ցանկության դեպքում պատրաստ է մասնակցել հայ - ադրբեջանական կարգավորմանը, Գագիկ Մելքոնյանն էր:

Ասաց՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների բանակցություններից միայն վտանգներ է տեսնում: Ավելին՝ կարծիք հայտնեց, թե Բաքվում ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած քննարկումների օրակարգում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է:

«Իրենք Ղարաբաղը տվեցին Բաքվին և եկել են Բաքվին հիշեցնում են իրենց պարտքը, որ Բաքուն պարտք է իրենց դրա դիմաց: Եվ մենք... օրինակ անձամբ ես լավ բան չեմ սպասում էդ հանդիպումից: Ըստ մեզ՝ սա Զանգեզուրի խնդիրն է, ինքը եկել է Զանգեզուրի հարց լուծելու: Եթե Բաքուն ու Ռուսաստանն են, իրենք կփորձեն նաև ուժով լուծել: Ոնց որ ուժով լուծեցին Արցախի հարցը, այ էդ սցենարով, ինչ-որ մի սցենար կմտածեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։