Իրանը հայտարարել է, որ չի մասնակցի Գազայի պատերազմում հրադադարի ապահովման համար առաջիկա անուղղակի բանակցություններին, հայտնել է ԻՐՆԱ գործակալությունը։
«Մենք չենք մասնակցել ՀԱՄԱՍ-ի և վարչակարգի միջև հրադադարի անուղղակի բանակցություններին, որոնց օժանդակում են Եգիպտոսը, Կատարը և Միացյալ Նահանգները և մտադիր չենք մասնակցել նման բանակցություններին», - երեքշաբթի հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում:
Մեկնաբանությունը հնչել է ի պատասխան լրագրողների, որոնք ցանկանում էին իմանալ՝ արդյոք Իրանը կմասնակցի՞ բանակցություններին, թե՞ ոչ։
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունները նախատեսված են հինգշաբթի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Բիլ Բեռնսի գլխավորությամբ, մտադիր են մեկնել Մերձավոր Արևելք՝ հրադադարի և բանտարկյալներին ազատ արձակելու շուրջ բանակցություններ վարելու։
0Comments