Հերացի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով տուժածներից 2-ի առողջական վիճակը կայուն ծանր է, 7-ինը` միջին ծանրության․ ԱՆ

Մանրամասներ
հիվանդանոց

Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրության մեջ: