2 օր տևած որոնումներից հետո փրկարարները հայտնաբերել են Աղստև գետում կորած տղամարդու դին։
Այս տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 7-ին` ժամը 07։10-ին, փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ»,– ասված է հաղորդագրությունում։
0Comments