Օգոստոսի 3-ին և 10-ին անձնագրային ծառայությունները կաշխատեն. Կգործի կենդանի հերթ

Մանրամասներ
անձնագիր

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի օգոստոսի 3-ին և 10-ին կաշխատեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները՝

  • Շենգավիթի.
  • Արաբկիրի.
  • Նոր Նորքի.
  • Ավանի.
  • Քանաքեռ-Զեյթունի.
  • Մալաթիայի.
  • Էրեբունու.
  • Կենտրոն 1.
  • Աջափնյակի.
  • Աբովյանի.
  • Վաղարշապատի.
  • Արմավիրի.
  • Աշտարակի.
  • Մասիսի.
  • Արտաշատի.
  • Եղվարդի:

 Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։