Վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը. ՔԿ-ն` Երևանում 3 մարդու կյանք խլած վթարի մասին

Մանրամասներ
ա

Այսօր առավոտյան Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում ավտովթարը տեղի է ունեցել, քանի որ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված փողոցում 8 ավտոմեքենաներ են բախվել, ինչ հետևանքով 3 մարդ է մահացել, 1–ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ ՔԿ-ի` տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

 

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում պատահարի մասնակիցների ինքնությունները, ինչպես նաև ողբերգական ելքով վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։