Ստեղծված իրավիճակում ընտրության հարց այլևս չկա, այլ կա գոյության հարց. քաղաքագետ

Մանրամասներ
վլադիմիր մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Սպառողական հասարակության և քաղաքական ազգի մեջ կա կոնցեպտուալ տարբերություն: Մի պարագայում դու սպառում ես կամ մտածում ես սպառել քաղաքական առաջարկը՝ լավ կամ վատ ուսումնասիրելով այն, մյուս պարագայում ինքդ ես դառնում այն քաղաքական գերակայությունների կրողն ու ռետրանսլիատորը, որոնք քեզ և երկրիդ համար կարևոր և սկզբունքային են: Այսօր մեր հասարակության մի մասը, որն ապրում և ապրելու է այս երկրում առայժմ ազգային գերակայությունների սկզբունքներին վերաբերվում է սովորական սպառողի, գնորդի հոգեբանությամբ, ով կամ կգնի ու կսպառի այն կամ այլ բան կգնի, որն ավելի մատչելի է հեշտ և հրապուրիչ, հետո ընկալելով, որ մատչելին և հեշտը անորակ էին և վնասակար: Ժամանակը ցույց է տալիս, որ ստեղծված իրավիճակում ընտրության հարց այլևս չկա, այլ կա գոյության հարց և գոյության երկու ճանապարհ:

1. Ընդունել գոյության սպառնալիքն ու դիմակայել: Պայքարել պատվով, խելքով, եթե կուզեք անհաշտ կռվով: Եթե մեր մեջ ներարկել են վախ, ինչոր բանից, իսկ մեր դեպքում դա պատերազմն է ուրեմն վախը պետք է հաղթահարել բաց ու ձիգ կեցվացքով և ոչ մի պարագայում թուլանալով: Պատերազմից կարելի է խուսափել: Պատերազմից պետք է վախենալ հասկանալով գինը: Պատերազմի կարելի է գործը չհասցնել: Բայց մեզ պարտադրվածը լոկ պատերազմ չէ, որից կարելի է խուսափել և մեզ առաջարկվող «հանձնվելը» խուսափում չէ: Մեզ պարտադրվածը հայրենական պատերազմ է, որի այլընտրանքը, ոչ թե խաղաղությունն է այլ դանդաղ վերացումը: Հայրենական պատերազմից ոչ խուսափել է հնարավոր, ոչ վախենալ է պետք, ոչ էլ չգնալու հնարավորություն կա, որովհետև հայրենական պատերազմն այլընտրանք չունի կամ կռվում ես հողիդ,տանդ, սերունդիտ, ծնողներիդ, ընտանիքիդ, երկրիդ, կերպիդ ու տեսակիդ պահպանման համար կամ այդ ամենը վերանում է: Ավելի կոնկրետ ասած այդ պատերազմը չի վերջացել, որ սկսվի այն ընդանում է:

2. Ազատվել քաղաքական պատանդի կարգավիճակից:

Մենք ու մեր երկիրը պատանդի կարգավիճակում ենք: Սա մի շղթա է, որը ձևավորվել է մեր երկրից դուրս, հետո շրջապատել երկիրը և փակվել, իսկ շղթայի փականն ու բանալիները երկրից դուրս են, բայց այդ շղթայի անձեռնմեխելիության համար այն դրսից կապողները ունեն ներսում պատասխանատու, ում շատ հեշտ կառավարում և ուղորդում են: Կարելի է ասել, որ նույնիսկ կապողներն են զարմացած այդ ներսի պատասխանատուի ՕԳԳ-ից, որը քանդ ու քարափ է անում ներսում ամեն բան բացի երկրի պատանդառուի շղթաներից: Ավելին, այդ շղթաներն ու պատասխանատուն այնքան են հարազատացել և միահյուսվել, որ, թե սպառողական հասարակության և, թե քաղաքական ազգի շահերին հակասում են ամբողջությամբ: Չլինի պատասխանատուն, չի լինի նաև շղթան:

Թե շղթան, թե շղթան գցողը, թե շղթայի անվտանգության պատասխանատուն մեկ և նույն խնդիրն են և ենթակա են լուծման, թե սպառողական հասարակության ներկայացուցիչների և թե քաղաքական ազգի ներկայացուցիչների կողմից, իսկ պատասխանատուն, ոչ առաջինի, ոչ էլ առավելևս երկրորդին իր պատկերացումների և հավատամքի շրջանակներում չի կարողանում այլևս տեղավորել:

P.S. Համոզված եղեք, որ երկրում բանա փոխվել և դա առաջինը սկսել է զգալ շղթայի պատասխանատուն: Դա է պատճառը, որ շղթայի ներքին պատասխանատուի հանձնառությունների իրագործման արագությունները բարձրացվել են, որովհետև առաքելությունն ու հանձնառությունը կարող են ձախողվել»: