«Քայլ արա, դատիր Լևոնին». Անի Զախարյանը «Ազատության» հրապարակում էր

Միջամտեցին ոստիկանները, ի վերջո  Անի Զախարյանին իջեցրին հարթակից

Նիկոլ Փաշինյանի հայտարարած Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված քայլերթից առաջ միջադեպ տեղի ունեցավ «Ազատության» հրապարակում, որտեղ հավաքվել էին քայլերթին մասնակցող քաղաքացիները։

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը «Քայլ արա, դատիր Լևոնին» գրությամբ պաստառը ձեռքին անսպասելիորեն բարձրացավ հարթակ։

Հավաքված քաղաքացիները սուլեցին, պահանջեցին, որ նա հեռանա։ Այնուհետև ներկաներից մի կին խլեց և պատռեց Անի Զախարյանի ձեռքի պաստառը։ Անի Զախարյանը, սակայն, չէր ուզում հեռանալ։ Միջամտեցին ոստիկանները, ի վերջո  Անի Զախարյանին իջեցրին հարթակից։