Իրավական տեսակետից առաջ քաշված հայտարարությունները կամայականություն են, չունեն ոչ մի լուրջ հիմնավորում։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
«Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ, և իմ ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա։ Կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը ոչ ոք չի կարող, ինչքան էլ որ ասեն, նախորդ հոգաբարձուների խորհուրդը չգիտեմ բռնապետական էր, հալածվում էր և այլն, և այլն, դա շատ հեռու է իրականությունից»,-ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով, նախորդ բոլոր հոգաբարձուների խորհուրդների նիստերի ժամանակ միշտ էլ բարձրացվել են հարցեր, եղել են քննադատական ելույթներ համալսարանի ղեկավարության հասցեին, և խորհրդի գործունեության վերաբերյալ։
«Ես որևէ ճնշում հոգաբարձուների խորհրդի կողմից անձամբ իմ նկատմամբ երբեք չեմ տեսել, և հիմա էլ չեմ տեսնում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իրեն շատ բանիմաց և կոռեկտ է դրսևորում, ես դա պետք է ասեմ։ Հոգաբարձուների խորհուրդի անդամներից որևէ մեկից ես չեմ լսել մի թթու խոսք»,-ասաց նա։
Իմ ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա
Ես որևէ ճնշում հոգաբարձուների խորհրդի կողմից անձամբ իմ նկատմամբ երբեք չեմ տեսել
0Comments