ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր կառավարության նիստում ներկայացրեց ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծը»: Նա նշեց, որ ակնկալվում է, որ մոլախաղերով հրապուրվելը դառնա ավելի դժվար:
Նախագծով սահմանվում է, որ անձի տարիքի ստուգումից հետո միայն հնարավորություն տրվի մուտք գործել և խաղերին մասնակցություն ունենալ, բացի այդ, եթե մոլախաղերով տարված լինելու հիմքով կան նաև կայացված դատական վճիռներ, այդ անձանց մուտքը խաղային տարածքներ ևս կսահմանափակվի:
Ջանջուղազյանը նշեց, որ կա նաև կարգավորումների թուլացում, խաղային բնագավառում գործունեության կազմակերպչին թույլ է տրվում կազմակերպել նաև հարակից ծառայություններ՝ ինտերնետ սպասարկում, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման ծրագրային ապահովում, դրա սպասարկման ծառայությունների մատուցման գործունեություն, աշխատակիցների և տոմսերի վաճառքի կետերում հարմարավետությունն ապահովելու համար հանրային սննդի գործունեության կազմակերպում:
Նախարարը նաև հայտնեց՝ այս նախագծով հանրային նշանակության օբյեկտներ (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առևտրի սրահ, զվարճանքի և հանրային սպասարկման այլ վայրեր) շահագործող անձինք պարտավոր են արգելափակել ՀՀ տարածքում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը:
Նախագիծն ընդունվեց:
0Comments