Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ

Մանրամասներ
քպ

Ապրիլի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Քննարկվել են Մասիս և Գյումրի համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։