Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ

Մանրամասներ
ռդ

Ակնկալում ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նա  հայտնել է, որ Երևանից դեռևս որևէ ազդանշան չի ստացվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։

Այսպես նա մեկնաբանել է ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունը, թե Հայաստանի Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված ռուս սահմանապահները ստիպված կլինեն հեռանալ այնտեղից, քանի որ այնտեղ չի լինելու առաջնագիծ: