Հայկական դերբի` «Աէրոֆլոտ Օփենի» վերջին տուրում

Այսօր կայանալիք վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը կմրցեն միմյանց դեմ

Այսօր տեղի կունենա շախմատի «Աէրոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարի վերջին տուրը: A մրցաշարում վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Կուլաոց Կայդոն 6-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

6 շախմատիստ, որոնց թվում է Տիգրան Լ. Պետրոսյանը, առաջատարներին զիջում են կեսական միավորով: Այսօր կայանալիք վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը կմրցեն միմյանց դեմ:

B մրցաշարում աղյուսակը գլխավորում է 7 միավոր վաստակած Ստանիսլավ Բոգդանովիչը: Էլինա Դանիելյանը և Տիգրան Հարությունյանը 5,5-ական միավորով կիսում են 6-րդ հորիզոնականը: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը 6 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը: