Ռուս հեռուստալրագրող, «ՏԵՖԻ» մրցանակի դափնեկիր Ռոման Բաբայանը հայտարարել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Ես որոշում եմ ընդունել մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորի ընտություններին։ Առաջադրվելու եմ Խորոշևո-Մնևնիկիում, Շչուկինոյում և Ֆիլևի այգում։ Ինձ համար օտար շրջան չէ, այստեղ ապրում են իմ ընտանիքի անդամները և ինձ շատ հարազատ մարդիկ» - Յութուբ-ալիքում տեղադրված տեսաուղերձում ասել է Բաբայանը:
Լրագրողը թվարկել է այդ շրջանի հիմնական խնդիրները՝ նշելով, որ այդ իրավիճակը պետք է արագ փոխել։
«Մենք կարող ենք դա անել։ Եթե մենք ցանկանում ենք լավ ապրել, ապա պետք է ինքներս աշխատանքին ներգրավվենք: Եկեք միասին աշխատենք և այդ ժամանակ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Բաբայանը։
Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա աշնանը:
Ռոման Բաբայանը մտադիր է մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին
Եթե մենք ցանկանում ենք լավ ապրել, ապա պետք է ինքներս աշխատանքին ներգրավվենք
0Comments