Թրամփին դուր չի գալիս ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն. Թրամփի նախկին խորհրդական

Մանրամասներ
ամն

Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահը չի սիրում «ոչ ԵՄ-ին, ոչ ՆԱՏՕ-ի տեխնոկրատներին», իսկ 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում եվրոպացի դաշնակիցներից պետք է պահանջի «մարել պարտքը» ընդհանուր պաշտպանության համար:

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Թրամփը հասկացրել է, որ եթե դուք չտարամդրեք պաշտպանության համար ՀՆԱ-ի 2% ծախսերին, կտեսնեք ՆԱՏՕ-ի լայնածավալ վերակազմավորում։

Պետք է ներդրում կատարեն: Եվրոպական էլիտաները պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Թրամփը ԵՄ-ի  բարեկամը չէ, նա Դավոսի կուսակցության բարեկամը չէ և հաստատ ՆԱՏՕ-ում տեխնոկրատների բարեկամը չէ», - հայտարարել է Բենոնը։