Հունվարի 27-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի, Եղեգնաձորի, Արտաշատի, Մարտունիի, Սևանի, Հրազդանի, Նաիրիի, Արագածի, Անիի, Վանաձորի տարածշրջաներում ձյուն է տեղում։
Գորայքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար միակողմանի փակ է։
Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր-Նավուր ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Ոսկեպարի ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր -Թումանյան, Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Գոգավան, Աշոցքի, Ամասիայի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
0Comments