ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, այսօր հրամանագիր է ստորագրել նախկին փոխարտգործնախարար Վահե Գևորգյանին Չինաստանում Հայաստանի դեսպան նշանակելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել Չինաստանում, Թաիլանդում և Մոնղոլիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից:
Վահե Գևորգյանը երեկ է ազատվել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերից:
Սերգեյ Մանասարյանը Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնից ազատվել և Չինաստանում դեսպան էր նշանակվել 2016 թվականի փետրվարին:
0Comments