Հնդկաստանը կարող է Հայաստանին թևավոր և բալիստիկ հրթիռներ մատակարարել. ԶԼՄ

Մանրամասներ
թևավոր բալիստիկ հրթիռներ

Հնդկաստանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ Brahmos և Pralay թեւավոր հրթիռների հնարավոր վաճառքի շուրջ:

Այդ մասին գրում է հնդկական Indian Defense Research Wing պորտալը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը։ 

Bramhos-ը թևավոր հրթիռներ են՝ մինչև 300 կմ հեռահարությամբ: Այն օգտագործվում է ինչպես ցամաքային, այնպես էլ ջրային թիրախների դեմ։ 

Pralay-ը մարտավարական սպառազինություն է՝ մինչև 500 կմ հեռահարությամբ:

Աղբյուրը նշում է, որ Հայաստանի հետ հնարավոր գործարքը զգալի քայլ կլինի Հայաստանի և Հնդկաստանի ռազմավարական գործընկերության շուրջ։