Փետրվարի 21-ին բանակցություններ կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև, որն աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան:
Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն:
«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության արդիական հարցեր, նախևառաջ՝ առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև մտքեր փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում և իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման և Սիրիայի հակամարտության հարցերի շուրջ», - ասվում է հաղորդագրության մեջ:
0Comments