«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի շենքի մոտ

Մանրամասներ
«ՀայաՔվե»

«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ։

Նրանք պահանջում են, որ ԱԺ-ն ընդունի Լեռնային Ղարաբաղի հանձնումը քրեականացնող օրինագիծը, որն այժմ քննարկվում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովում։

«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։