Կողբ բնակավայրում անց է կացվել «բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք

Մանրամասներ
Կողբ

Նոյեմբերի 23-ին ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անց է կացվել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։

Բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է Կողբ բնակավայրի բնակչության ազդարարում։

Միևնույն ժամանակ Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական շենքում, միջնակարգ և հիմնական դպրոցներում, բնակավայրի բժշկական ամբուլատորիայի, «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի, թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների աշխատակիցների և սաների հետ անց են կացվել «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմաներով դասընթացներ։

Վարչական շենքի անձնակազմը, կազմակերպությունների աշխատակիցները և սաները պատսպարվել են ապահով վայրերում։

Նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: