«Արմենիա» ԲԿ-ից փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է

Հայկ Գալստյանը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, այնուհետեւ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Փետրվարի 19-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության եւ ՀՀ  ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Արմենիա» բժշկական կենտրոնից փետրվարի 18-ին փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքից։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական վարչությունից:

Հայկ Գալստյանը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, այնուհետեւ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Կատարվում է քննություն։