Ինչպես արդեն հայտնել էինք, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվել է:
Դուրս գալով դատարանի շենքից՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել է.
«Մեր երկրում դատական համակարգ գոյություն չունի. Երևանի դատարանում մնացել են 3-4 դատավորներ, որոնք ՔՊ-ականների ցուցումները չեն կատարում, էդ մարդկանց ոչ մի գործ չի մակագրվում, որը ունենա հնչեղություն։
Անգամ Քոչարյանի օրոք էս ձև չի եղել:
Չկա, չունենք դատատական համակարգ, շուտով չենք ունենա պետություն»:
0Comments