Կառավարությունը հետ վերցրեց ԱԱԾ-ին պատկանող 31 ավտոմեքենաները

Մանրամասներ
աած

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց ԱԱԾ-ին պատկանող 31 միավոր ավտոմեքենաները հետ վերցնել եւ ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին:

ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ ԱԱԾ տնօրենը՝ Ծառայության հաշվեկշռում հաշվառված 31 միավոր տրանսպորտային միջոցները  հետ վերցնելու և Կոմիտեին ամրացնելու նպատակով։

Ըստ այդմ, նախատեսվում է ԱԱԾ հաշվեկշռում հաշվառված 31 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։

Որեւէ հիմնավորում չի ներկայացվում թե, ինչու է նման որոշման անհրաժեշտություն առաջացել: