Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկիրը կործանման եզրին է։
Երևանում նախընտրական պայքար է, բայց այս ամենը կարծես հեչ չի հետաքրքրում զատո աշխարհի ամենաառաջին ու ամենալավ․․․ ։
Բազում լուրջ քննարկումներ և գրառումներ եմ հանդիպում համացանցում, ուր ընթերցումների թիվը չնչին է, ինքս հաճախ ազգային պատմության վերաբերյալ հետաքրքիր նյութեր եմ տեղադրում, բայց ընթերցումների և հավանումների թիվը չնչին է․․․ մեկ-երկու հարյուր միայն․․․ (անձնական էջիս հետևորդների թիվը գրեթե 7000 է)։
Քիչ առաջ աչքովս ընկավ մի գրառում, որը մոտավորապես վերնագրված էր, թե մի երիտասարդ աղջիկ բողոքել է իր նկատմամբ սեռական ոտնձգությունից․․․
Եվ․․․ հաշված ժամերի ընթացքում 500-ից ավելի մեկնաբանություն, հազարավոր լայքեր էր հավաքել և տասնյակ կիսումներ։
Եվ այս լրջությամբ էլ զատո աշխարհի ամենա․․․ փորձում է դիմակայել մարտահրավերներին և հանդես բերել հավակնություններ, թե ինքն իսկապես զատո աշխարհի ամենա․․․»:
0Comments