Այժմ որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը. Շոյգու

Մանրամասներ

Այժմ որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, որոշվում է նրա աշխարհաքաղաքական ապագան, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Սպաներ, դուք ավարտել եք ձեր ուսումը երկրի համար բացառիկ պատասխանատու պահին, երբ որոշվում է մեր հայրենիքի ճակատագիրը, որոշվում է նրա աշխարհաքաղաքական ապագան», - չորեքշաբթի Կրեմլում ասել է Շոյգուն՝ դիմելով բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին։ 

«Հավաքական Արևմուտքը իսկական պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ, հերթական անգամ փորձում է ամբողջ ուժով կոտրել նրան»,- հավելել է Շոյգուն։ «Ներկայացվում են անվերջ պատժամիջոցներ, հրահրվում են անկարգություններ և ռազմական բախումներ, հարևան պետությունները հսկայական ռազմական օգնություն են ցուցաբերում Կիևի ռեժիմին», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։