ԱՄՆ մի շարք կառավարական հաստատություններ ենթարկվել են մասշտաբային հաքերային գրոհի

Մանրամասներ

ԱՄՆ մի շարք կառավարական հաստատություններ ենթարկվել են մասշտաբային կիբեռգրոհի, տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը։

Ինչպես նշել է Ենթակառուցվածքային եւ կիբեռանվտանգության ապահովման գործակալության (CISA) տնօրենի գործադիր օգնական Էրիկ Գոլդշթեյնը, գերատեսչությունն օգնություն է ցուցաբերում «մի քանի դաշնային գործակալությունների, որոնք ենթարկվել են գրոհի»։

CNN-ը նշել է, որ ներկա պահին հայտնի չէ, թե ովքեր են գրոհի պատասխանատու հաքերները եւ ինչ հաստատություններ են ենթարկվել գրոհի։ Նշվել է, որ գրոհը կազմակերպվել է «լայնորեն կիրառվող ծրագրային ապահովման» խոցելիության օգտագործմամբ։

Հաղորդագրությունում նաեւ նշվել է, որ երկու շաբաթ առաջ խոշոր հաքերային գրոհ էր իրականացվել ամերիկյան համալսարանների եւ կառավարական կազմակերպությունների դեմ։ Կիբեռգրոհների մասին տեղեկացրել էին Ջոնս Հոփկինսի համալսարանը եւ 26 ուսումնական հաստատություն Ջորջիա նահանգում։