Ինչու է հետաձգվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք հանդիպումը Վաշինգտոնում. ԱՄՆ պետդեպը հայտնել է պատճառը

Մանրամասներ

ԱՄՆ պետդեպը հայտնել է Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք հանդիպումը հետաձգելու պատճառները:

«Դա 100 %-ով պայմանավորված է ժամանակացույցով:

Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցություններին, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի համար:

Կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է առկա խնդիրների լուծման համար», - ճեպազրույցում ասել է պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը: