Ուկրաինան հնարավորություն ունի ազատագրել Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Իրավիճակ

Ուկրաինան հնարավորություն ունի ազատագրել Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք հավատում ենք, որ Ուկրաինան կարող է և ունի դրա լիարժեք իրավունքը։ Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Միլլերը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի խոսքով՝ Ուկրաինան կարող է ազատագրել ինչպես այն տարածքները, որոնք Ռուսաստանը գրավել էր անցյալ տարվա փետրվարին լայնամասշտաբ ներխուժումից հետո, այնպես էլ՝ Ղրիմը։