Մի վախեցեք, հարգարժան տիայրք, ասեք ճշմարտությունը և կփրկվեք․ Ես ձեր կողքին եմ․ Տո ես հեչ, Քրիստոսն ա ձեր հետ... լինելու... եթե չվախենաք... Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Ընդդիմությունն ուրախ-ուրախ տարածում է այն փաստը, որ Փաշինյանի վարկանիշը ընդամենը 14% է, մի տեսակ անտեսելով այն փաստը, որ երկու տարի առաջ իր վարկանիշը դրանից երկու անգամ ցածր էր, իսկ հիմա աճել հասել է 14%-ի ու շարունակում է աճել: Սա անտեսվում է քանի որ բոլորը հասկանում են, թե ում շնորհիվ ա այդ «հրաշքը» տեղի ունեցել:

Քանի դեռ հայկական քաղաքական դաշտում որոշում կայացնողները դրսից են, այդ վարկանիշները որևէ դեր չեն խաղալու: Օրինակ` եկեղեցին իրոք կկարողանա ինչ-որ բան փոխել ոչ թե յուր (շատ խաբուսիկ) վարկանիշի շնորհիվ, այլ եթե ասի վերոգրյալ պարզ շճմարտությունը և բնական է դրա համար դաժանաբար հալածվի «դրսի» կողմից: Իմիջայլոց հենց հալածվելու միտումն էր ողջունում Հիսուսը քրիստոնյաների մեջ լեռան քարոզի ժամանակ...

Մի վախեցեք, հարգարժան տիայրք, վարդապետներ, սրբազաններ... ասեք ճշմարտությունը և կփրկվեք, մեզ էլ ձեզ հետ (ինչպես արել եք հազար տարի առաջ): Ես ձեր կողքին եմ: Տո ես հեչ, Քրիստոսն ա ձեր հետ... լինելու... եթե չվախենաք...

Արթուր Դանիելյան