Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է ՔԿ-ի՝ «Հանրային ձայն» կուսակցության համանախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Տեղեկությունը Tert-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Հանրային ձայն» կուսակցության համանախագահների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, երկու անձ ձերբակալվել է։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև կուսակցության մյուս համանախագահ Վարդան Ղուկասյանի (Դոգ) նկատմամբ։
Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։
0Comments