Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի արտագնա խաղում «Նիցայի» դարպասը Մեսսիի խփած գոլը արգենտինացու համար 702-րդն էր եվրոպական ակումբների կազմում (672՝ «Բարսելոնայի», 30՝ ՊՍԺ-ի), ինչը լավագույն արդյունքն է Եվրոպայում։
Այս ցուցանիշով Մեսսին առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից, ով ունի 701 գոլ եվրոպական ակումբների կազմում (450՝ «Ռեալի», 145՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 101՝ «Յուվենտուսի», 5՝ «Սպորտինգի» կազմում)։
Ընդ որում, Մեսսին եվրոպական ակումբների կազմում 105 հանդիպում ավելի քիչ է անցկացրել, քան Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»:
0Comments